Ավելին 4 տարի առաջ - 23:40 12-01-2022

Հայտնի դերասանուհին 35 կիլոգրամով նիհարելու հեշտ տարբերակ է նշել

Ավստրալիացի դերասանուհի Ռեբել Ուիլսոնը նիհարելու համար որպես ամենաարդյունավետ վարժություն է նշել քայլելը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Apple Fitness +-ին տված հարցազրույցում Ուիլսոնը խոստովանել է, որ հոգնեցուցիչ մարզումների փոխարեն զբաղվել է քայլելով, ինչն իրեն օգնել է նիհարել 35 կգ: Արդյունավետ մեթոդի մասին դերասանուհին իմացել է առողջապահական սեմինարից։

«Բժիշկն ինձ ասաց. «Ռեբել, ճարպից ազատվելու լավագույն միջոցը պարզապես քայլելն է»,- մասնագետի խոսքերն է մեջբերում աստղը։

Բժիշկը դերասանուհուն խորհուրդ է տվել չհյուծել իրեն բարձր ինտենսիվությամբ մարզումներով, այլ օրական մեկ ժամ քայլել չափավոր տեմպով։

«Եվ եթե դուք կարող եք կանոնավոր կերպով հետևել սրան, ապա ձեզ և ձեր կազմվածքի տեսակի համար սա կլինի նիհարելու լավագույն միջոցը», - բժշկին է մեջբերում Ուիլսոնը։

Ամբողջ աշխարհը սկսեց խոսել դերասանուհու մասին, երբ նա հրապարակավ հայտարարեց, որ 2020 թվականն իր համար «առողջության տարի է» դարձել։ Ռեբել Ուիլսոնը լրջորեն սկսել է զբաղվել իր ֆիզիկական տեսքով և արագ ազատվել է ավելորդ կիլոգրամներից: Ճիշտ է, հետո InStyle-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրենով պետք է զբաղվեր 30 տարեկանում, այլ ոչ՝ 40-ում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ