Մերկ մարդիկ հրապարակում գովազդ են նկարում․ ո՞վ է հովանավորում այն

Ներքին 9 ամիս առաջ - 17:33 15-07-2024
Հանգստյան օրերին համացանցում, մասնավորապես տիկտոկյան հարթակում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ մերկ մարդիկ գովազդում են տարբեր ապրանքանիշի ըմպելիքներ, ընդ որում դա անում են Հանրապետության հրապարակում։

Տիկտոկյան օգտատերերից երիտասարդ մի տղա միայն անդրավարտիքով գովազդում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր։

«Ջերկուկ սիրո՞ւմ եք»,- գրել է նա։

Նույն օրը տիկտոկյան օգտատերերից մի երիտասարդ կին կրկին Հանրապետության հրապարակում կիսամերկ վիճակով գովազդում է «Բիոկաթ» ընկերության սառը սուրճ։

«Սիրո՞ւմ եք Բիոկաթ»,- գրել է նա։

Արդյոք նշված ընկերություններն են նման գովազդ պատվիրել, թե՞ ոչ, Oragir.News-ը փորձեց ճշտել հենց ընկերություններից։

«Բիոկաթ» ընկերությունից հեռախոսազանգերին չպատասխանեցին։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից էլ հայտնեցին, որ իրենք նման գովազդ չեն պատվիրել․

«Դա հիվանդ է, դուք ո՞նց եք պատկերացնում «Ջերմուկ» գրուպը նման գովազդ կանի՞, տռուսիկով մեկի ձեռքը Ջերկուկ տա, ասի՝ խմեք Ջերմուկ։ Կարող ա մի հատ հիվանդ է, չենք էլ ճանաչում ով է»։

Հարցին՝ արդյոք ընկերությունը պատրաստվո՞ւմ է դատական հայց ներկայացնել տվյալ անձի դեմ, «Ջերմուկ գրուպ»-ից պատասխանեցին․

«Հիվանդի դեմ ի՞նչ դատական հայց, մարդ, որ կշռադատված լինի, ուղեղը տեղը լինի, տռուսիկով կհելնի, կգոռա՝ Ջերկմուկ խմե՞ք։ Նման հիվանդների հետ մենք կապ չունենք»։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի համաձայն, սույն անձինք համակեցության կանոնները ոտնահարում են, ինչպես նաև բարոյական նորմերին հակառակ բան են արել։

Քրեական օրենսգիրք
Գլուխ 33
Հասարակական կարգի և բարոյականության դեմուղղված հանցագործությունները։
Հոդված 297․ Խուլիգանություն

«1. Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-ից 150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»:

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք նշված հրապարակումների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են, սակայն, մեր զանգերը մնացին անպատասխան։

Ուշագրավ է, որ տեսանյութը նկարահանվել է Հանրապետության հրապարակում, որտեղ տասնյակ ոստիկաններ են հերթապահություն իրականացնում, այդ թվում՝ պարեկներ և կարմիր բերետավորներ։

Եթե այդ տարածքում մեկն ակցիա իրականացներ, օրինակ՝ «Նիկոլ, դավաճան» գոռար, վստահաբար ոստիկանությունն անմիջապես նրան բերման կենթարկեր, իսկ այս դեպքում, տվյալ քաղաքացիներն անխոչընդոտ նկարահանում են իրականացրել։

Սա թույլ է տալիս ենթադրել, որ այս ամենը հովանավորվում է հենց Կառավարության շենքից, որի ֆոնին տիկտոկերները նկարում են իրենց «գովազդները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված