Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 22:07 13-07-2024

Հայտնի են «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները

Այսօր՝ հուլիսի 13-ին, Կինոյի տանը տեղի ունեցավ Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ժյուրին հայտարարեց մրցանակակիրներին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» ստացան Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը», «Արծաթե ծիրան»՝ Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» ֆիլմերը։ Հատուկ հիշատակման է արժանացավ Նիննա Պալմադոտտիրի «Մենություն» ֆիլմը։

Տարածաշրջանային մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Ֆարահ Քասեմի «Մենք ներսում ենք», «Արծաթե ծիրանի»՝ Ֆարահնազ Շարիֆիի «Իմ գողացված մոլորակը» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» ֆիլմը։ Վերջինս ստացավ նաև Fipresci-ի մրցանակ։

Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Հրանտ Վարժապետյանի «Տուն»-ը, «Արծաթե ծիրան»-ին՝ Աննա Մկրտումյանի «Արմատ»-ը։

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվեց հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան էին ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը ներկայացրեցին կինոսերներին։

Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր թատրոնի և կինոյի մեծագույն դերասան, կրկնակի օսկարակիր Քևին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլև շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։ 21-րդ «Ոսկե ծիրան»-ի մյուս պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Փանահիին փակման արարողության ժամանակ հանձնվել է Փարաջանովյան թալեր մրցանակ՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան