Մամուլ 1 տարի առաջ - 08:56 13-07-2024

ՔՊ-ում ռիսկեր են տեսնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Քաղպայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը նախօրեին անցել է բավական բուռն մթնոլորտում․ ՔՊ-ականները, ինչպես մեր աղբյուրը բնորոշեց, ճակատամարտ են տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ, սակայն հաղթանակ չեն գրանցել, քանի որ Ավանեսյանի տեսակետը պաշտպանել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, եթե չասենք, որ առողջապահության պարտադիր ապահովագրության ջատագովը նախեւառաջ նա է: Թեման դեռ անցած հինգշաբթի էր ՔՊ-ում քննարկվել։ Մինչդեռ, ՔՊ ֆրակցիայի կարծիքով, կառավարության մոտեցումը, որ ապահովագրական ֆոնդերը պետք է լինեն ոչ թե մասնավորի ձեռքում, այլ՝ պետության, վտանգավոր է։ Նրանց համոզմամբ՝ չի լինելու պատշաճ վերահսկողություն, ճիշտ հակառակը՝ ֆոնդերի պատասխանատուներն անխնա վատնելու են գումարները։

Մինչդեռ, եթե մասնավորն իրականացներ պարտադիր ապահովագրություն, ապա քաղաքացուն կստիպեր եռամսյակը մեկ պարտադիր բուժզննում անցնել, որ անակնկալ կերպով առողջական ծանր խնդրի, հետեւաբար՝ մեծ ծախսերի առջեւ չկանգնի, ընկերությունն էլ ստիպված չլինի մեծ գումարներ տրամադրել: Իսկ պետական ֆոնդերը վերահսկողները քաղաքացիների առողջության անվան տակ միլիարդներ են բյուջեից դուրս գրելու։ Չնայած մեկ տասնյակից ավելի պատգամավոր ելույթ է ունեցել ՔՊ-ի նիստում եւ մատնանշել ռիսկերը, սակայն Ավանեսյանն անդրդվելի է մնացել եւ պնդել իր եւ Փաշինյանի մոտեցումը: Անգամ չի համաձայնել, որ ընտրության հնարավորություն տրվի քաղաքացիներին՝ ովքեր կուզեն, կարող են մասնավորի մոտ ապահովագրել առողջությունը, ովքեր չէ` պետականի։ Ավանեսյանը նաեւ առաջարկել է, որ հաջորդ տարվանից համակարգը գործարկվի, սակայն ՔՊ-ականները բունտ են արել՝ ասելով, որ քանի դեռ բոլոր վտանգները չեն չեզոքացրել, պետք չէ շտապել։

Ամենից շատ դիտված

13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
13:29 Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
21:40 Փամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են․ դրանք կվերսկսվեն վաղ առավոտյան