Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 12:45 26-06-2021

Սալվադորում բիթքոինի օրինականացումը կարող է նոր ռիսկեր առաջացնել. Fitch

Սալվադորում բիթքոինի՝ որպես վճարման միջոցի օրինականացումը կարող է հանգեցնել նոր ռիսկերի երկրի ֆինանսական հատվածում, հայտնում է Fitch Ratings վարկանիշային գործակալությունը:

Բիթքոինի օրինականացման մասին Սալվադորում ընդունված նոր օրենքը, բացի ֆինանսական կարգավորման բարդացման ռիսկերից, կարող է հանգեցնել լրացուցիչ բարդությունների փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում:

Վարկանիշային գործակալության փորձագետների կարծիքով, Սալվադորի կառավարությունը պետք է նոր ինստիտուտ ստեղծի բիթքոինով գործարքների կարգավորման և անվտանգության ապահովման համար: Բիթքոինի օգտագործման հիմնական ռիսկը դրա արժեքի զգալի տատանումներն են, որոնք կարող են խնդիրներ առաջացնել կրիպտոարժույթը որպես վճարման միջոց օգտագործելու հարցում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել