Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:40 12-07-2024

Փաշինյանը ոչ թե ղեկավար պետք է լիներ, այլ էս գյուղի ջրվորը. վարդենուտցի

«Ո՞վ ա էնի։ Մի մարդ, որ եկած օրվանից, կամ մինչև գալը ճվճվալով, սուտ խոսելով, հիմա էլ իրար հետևից ստելով, ո՞վ ա էնի։ Փաշինյանը ոչ թե ղեկավար պետք է լիներ, այլ էս գյուղի ջրվորը․․․ գնա գժանոց, այ ախպեր, չես կարողանում ղեկավարել»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդենուտի բնակիչներից մեկը։

Դիտարկմանը, որ Փաշինյանը հարևան Շենավան գյուղ է այցելել, չե՞ն պատրաստվում գնալ այնտեղ, բնակիչն ասաց․ «Գնալու ենք տեսնենք 17 հաստավիզ, մի զորք, ես էթամ ի՞նչ ասեմ նրանց, ես հիվանդ մարդ եմ, մի բառ էլ ավել ասեմ, թևերս ոլորեն, տանեն»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան գնացել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու կատարված շինաշխատանքներին։

Վարչապետի այցին ընդառաջ Վարդենուտի բնակիչները հավաքվել էին գյուղի սկզբնամասում՝ ակնկալելով հանդիպել Փաշինյանի հետ և ներկայացնել իրենց խնդիրը․ նրանք դժգոհում են կառավարության որոշումից, որով վարդենուտցիների սեփական հողերը ճանաչվել են գերակա շահ։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
22:43 Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
23:05 Բանտերը գերծանրաբեռնված են, իսկ տնային կալանքով իշխանությունը թաքցնում է նաև ազատազրկված հայրենակիցների իրական թիվը
23:35 Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել
09:00 21 միլիարդ շահույթ և նվիրատվություն սեփական հիմնադրամին. ուր են գնում «Էվոկաբանկի»  միլիարդները