Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:15 11-07-2024

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կհանդիպի ԿԿՀ անդամի թեկնածուների հետ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ԱԺ-ում փակ հանդիպում կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հետ:

Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկված է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Թեկնածուները երկուսն են՝ Վաղարշ Աղաբեկյանը եւ Նարինե Ավետիսյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանն արդեն երկրորդ անգամ է իր բախտը փորձում այս պաշտոնի համար. դեռ նախորդ տարի դեկտեմբերին նա կրկին առաջադրել էր իր թեկնածությունը՝ հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:

ՔՊ-ն, սակայն, տապալեց ԿԿՀ անդամի ընտրությունը՝ չմասնակցելով քվեարկությանը:
Մյուս թեկնածուն էլ Վաղարշ Աղաբեկյանն է, վերջինս արցախցի իրավաբան է, այժմ ՔԿ-ում է աշխատում, իսկ նախկինում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետներից է եղել, աշխատել է նաեւ Արցախի դատախազությունում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունն այսօր՝ մինչեւ ԿԿՀ անդամի ընտրության քվեարկությունը, երկու անդամներին փակ հանդիպման է կանչել:

Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում՝ ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել ԿԿՀ անդամի թեկնածուների շուրջ, դեռ վերջնական որոշում չունեն՝ ում են ընտրելու:

Իշխանականները սպասում են այսօր սպասվող փակ հանդիպմանը, որպեսզի թեկնածուներին մի լավ հարցաքննելուց հետո՝ որոշում կայացնեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան