Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:07 08-07-2024

Երեկ՝ Վարդավառին, պարեկների կողմից փրկվել են 200-ից ավելի վարորդների կյանքեր, որոնց մեծ մասը եղել են ոչ սթափ․ shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 7-ին, Վարդավառի տոնակատարության հետ կապված Պարեկային ծառայությունը անցել էր ուժեղացված ծառայության ողջ հանրապետությունում։

նչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայողները Երևանում և մարզերում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների մոտ 3300 խախտում։ Պարեկների կողմից հայտնաբերվել և հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 79 տրանսպորտային միջոց։ Պարեկների ծառայության շնորհիվ, կարելի է ասել, ավտովթարներից, այդ թվում՝ ողբերգական, փրկվել են 125 վարորդներ, քանի որ նրանք եղել են ոչ սթափ ու գաղտնիք չէ, որ ճանապարհատրանսպորտային պատահարները հանրապետությունում հիմնականում լինում են, երբ վարորդները լինում են ոչ սթափ (խմած) ժողովրդի լեզվով ասած «կոկոնները տաք» և չեն գիտակցում, որ ոչ սթափ ավտոմեքենա վարելով առաջինը վտանգում են իրենց կյանքը, իսկ հետո վտանգ ներկայացնում մեկ այլ վարորդի կամ հետիոտնի կյանքը։ Պարեկների կողմից հայտնաբերվել են նաև 813 օրինախախտ վարորդներ, ովքեր ավտոմեքենան վարել են չամրակապված։ Մգացված, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով հայտնաբերվել են 170 վարորդներ, իսկ արագության գերազանցման համար վարչական պատասխանատվության են ենթարկվել մոտ 255 վարորդներ։ Հեռախոսից օգտվելու համար պարեկների կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել 64 վարորդներ ու կարելի է պնդել, որ այս վարոդները նույնպես փրկվել են վթարի մեջ հայտնվելուց, քանի որ հանրապետությունում տեղի ունեցած բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ ողբերգական, նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ վթարի պատճառը եղել է հեռախոսով խոսելը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով 220-ից ավելի տրանսպորտային միջոցների վարորդների էլ պարեկներն օգնության են հասել, երբ նրանց ավտոմեքենաները ճանապարհին ունեցել են տեխնիկական խնդիր, մեկի վառելիքն է վերջացել, մեկի՝ գազը, մեկի անվադողն է ծակվել, մյուսի «ջրերն է եռացել», ու բոլոր վարորդներին պարեկները նույնիսկ իրենց ծառայողական ավտոմեքենաներով օգնության ձեռք են մեկնել և հարկ եղած դեպքում իրենց ավտոմեքենան, որպես քարշակ օգտագործելով, խոտանված ավտոմեքենան տեղափոխել են մոտակա ավտովերանորոգման կետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան