Ներքին 2 տարի առաջ - 17:10 08-07-2024

Հ1-ն ավելի շատ ջազն է պրոպագանդում, քան հայկական դուդուկը․ Կամո Սեյրանյան

Արարատ Միրզոյանի Անթալիայում ունեցած հանդիպումից հետո ասեկոսեներ են պտտվում, որ Թուրքիան պահանջել է հայկական հեռուստաալիքներով չհնչեցնել մի շարք, այսպես կոչված՝ թուրքական երաժշտական գործիքների ուղեկցությամբ կատարումներ։ Այդ թվում՝ պահանջ է ներկայացրել չհնչեցնել նաև հայկական դուդուկով կատարումներ։

Տարօրինակ զուգադիպությամբ՝ նկատելի է, որ վերջին շրջանում Հ1-ով դուդուկ գրեթե չի հնչում։

Oragir.News-ը կապ հաստատեց դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ, պարզելու, թե իրակա՞ն են այս ասեկոսեները, ինչու՞ դուդուկ չի հնչում Հ1-ով։ Երաժշտի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերությունը հայկական դուդուկի փոխարեն վերջին տարիներին պրոպագանդում է ջազ և «սևականների արվեստ»։

«Վերջին անգամ տարի կամ տարի ու կես առաջ «Երգ երգոց» հաղորդման ժամանակ Սայաթ-Նովային նվիրված երեկոյին եմ նվագել, բայց չեմ կարծում, որ դրա հետ է կապված։ Չգիտեմ մեղավորներն ովքեր են, բայց ես առաջ ավելի հաճախ էի Հ1-ով ելույթ ունենում։

Հասարակ մի բան. Ամանորյա գիշերները 2006 թվականից սկսած, համարյա 10 տարի, ես եմ Հ1-ի ամանոյա եթերում զուռնայով պարեղանակ նվագել։ Վերջին տարիներին, ճիշտն ասած՝ ինձ չեն կանչում։ Չեմ էլ հետաքրքրվում, թե ում են կանչում։ Բայց այն, որ Հանրային հեռուստաընկերությունը ավելի շատ ջազն է պրոպագանդում, քան հայկական դուդուկը, դա 100%: Դրա վառ օրինակը առավոտյան «Բարի լույս» հաղորդաշարն է, որ տարվա 365 օրը ամեն առավոտ ջազ են նվագում, սևականների արվեստն են պրոպագանդում։ Չգիտեմ, հիմա դա ում կամ ինչի հետ է կապված»,- եզրափակեց դուդուկահար Կամո Սեյրանյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»