Ներքին 3 տարի առաջ - 17:30 19-10-2023

Փաշինյանը պրոպագանդում է, որ արցախցիները լքեն Հայաստանը․ Էդգար Ղազարյան

Այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավելի քանի 3000 անձ դուրս է եկել ՀՀ-ից։ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը ասաց․

«Վստահ եմ՝ կառավարության քաղաքականությունն է, որպեսզի հնարավորինս շուտ արցախահայությունը լքի Հայաստանը։ Մի քանի պատճառներով, որպեսզի իրենք քաղաքական վտանգներ չներկայացնեն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որովհետև, եթե այդ մարդիկ հարմարվեն, տեղավորվեն, իրենց կեցության հետ կապված խնդիրները լուծվեն, իրենց մոտ հնարավոր է ձևավորվի պարզ, մարդկային գիտակցությունը, թե իրենց ով է իրականում դրել այդ վիճակի մեջ, և պահանջներ ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին։ Իսկ, եթե իրենք Հայաստանում չլինեն բնականաբար ինչքան էլ դա մտածեն, ոչինչ անել չեն կարող։

Հաջորդ պատճառն այն է, որ արցախցիները երբևէ Արցախ գնալու հնարավորություն չունենան։ Այսինքն, եթե մնացին Հայաստանում, ջանքեր գործադրվեց հետագայում Արցախի կարգավիճակը վերականգնելու, արցախահայությանը Արցախ վերադարձնելու միջավայր ստեղծելու իմաստով, իրենք Հայաստանից Արցախ ավելի շուտ կարող են գնալ քան Ռուսաստանից կամ այլ երկրներից։ Դրա համար, որպեսզի նրանք երբևէ Արցախ չգնան իրենց պետք է Արցախից ու Հայաստանից հնարավորինս հեռու լինեն»։

Ղազարյանի խոսքով՝ մյուս պատճառը արցախցիների սոցիալական բեռ չլինելն է Հայաստանի կառավարության համար։

«Որպեսզի Փաշինյանը ստիպված չլինի նրանց նպաստներ տալ, բնակարանի վարձի փոխհատուցում տալ, թոշակառուներին թոշակ տա, գործազրկություն լինի, սոցիալական խնդիրներ լինի։ Դրա համար ասում է՝ ինչքան շուտ գնան, այնքան լավ։ Եթե նկատել եք, նախորդ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը լքել են 2500 հոգի են, այսօր արդեն 3000-ից ավելի, եթե դրանք տարբեր ցուցանիշներ են, ապա ստացվում է, որ 5000-ից ավել արցախցի գնացել է։ Հիմա հարց՝ ինչի՞ է նա դրա մասին խոսում, ինչի՞ պետք է նրան դա հետաքրքրի՝ արցախցիները գնո՞ւմ են, թե ոչ։ Նշանակում է, որ ինքը պրոպագանդում է, հուշում է, որ կարելի է ոչ միայն մնալ Հայաստանում այլև գնալ Հայաստանից։ Դա արդեն քարոզչական կոնկրետ պետական քաղաքականության էլեմենտ է»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»