Այն փողոցներում, որտեղ արդեն իսկ իրականացվել են միջին վերանորոգման աշխատանքներ, պետք է պլանավորել տերմոպլաստով գծանշումների իրականացումը:
Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ համապատասխան հանձրարական տալով Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին:
Վերջինս նշեց, որ այսօրվանից Նոր Նորք վարչական շրջանում կսկսեն նման փողոցների գծանշման աշխատանքները: