Ներքին 2 տարի առաջ - 14:50 07-07-2024

Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան

Ամփոփելով ևս մեկ մարզային այցելություն՝ վստահաբար կարող եմ փաստել, որ չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամվոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանը:

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես և տեղեկացրել էինք, մարզային այցերի շրջանակներում երեկ եղանք Արագածոտնի մարզում։

Օշականում Բագրատ Սրբազանին և շարժման մասնակիցներին ընդունեցին մեծ ջերմեռանդությամբ։

Այստեղ այցելեցինք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ ստանալու Մեծ Սրբի օրհնությունը։

Այնուհետև Բագրատ Սրբազանը շրջայց կատարեց Օշականում՝ անմիջական զրույցի բռնվելով բնակիչների հետ։

Օշականից հետո այցելեցինք Բյուրական, որտեղ նահատակ հերոսների հուշահամալիրին ծաղիկներ խոնարհեցինք։

Այնուհետև հանդիպում-քննարկում ունեցանք Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած մեր հայրենակիցների հետ։

Ամփոփելով ևս մեկ մարզային այցելություն՝ վստահաբար կարող եմ փաստել, որ չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է։

Սրբազան պայքարի շրջանակներում մենք կշարունակենք մեր շրջայցերը ՀՀ տարբեր մարզեր»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»