Մամուլ 2 տարի առաջ - 07:44 06-07-2024

Ի՞նչ վտանգներ են առկա՝ կապված Կարմիր սարի հետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գինեվետ և Այգեզարդ բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող Կարմիր սարը, որի ունեցած կրաքարի պաշարներն օգտագործվում են ցեմենտի արտադրության մեջ, հայտնվել է մի քանի հանքարդյունահանող ընկերությունների՝ «ՄԼ Մայնինգ», «ԴԻԳԸՆԴԻԳ», «Գռանուլս», «ՕՐԴ», «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ների, այսպես ասենք, ուշադրության կենտրոնում։ Ի դեպ, վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում: Այգեզարդ համայնքում փաստացի բնակվող բնակիչների 98 տոկոսից ավելին դեմ է հանքի հնարավոր շահագործմանը: Հավաքվել է 2300 ստորագրություն։ Բնակիչներն ու բնապահպաններն ահազանգում են հանրային լսումների անցկացման ոչ պատշաճ իրազեկման մասին, օրինակ՝ Այգեզարդի բնակիչը կարողացել է մասնակցել «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ-ի կազմակերպած միայն թվով երրորդ լսմանը:

Նշում են նաև, որ փաստաթղթերն ուսումնասիրելիս շրջակա միջավայրի նախարարության կայքից են պարզել, որ Կարմիր սարի վրա հանքարդյունահանում իրականացնելու նպատակով հայտ է ներկայացրել մի քանի ընկերություն, իսկ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերությունն արդեն իսկ կազմակերպել է երեք հանրային լսում, Այգեզարդ համայնքի բնակիչները տեղեկացված չեն եղել լսումների մասին և չեն մասնակցել նրանց: «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերության հայտում որպես մոտ բնակավայրեր նշված են Այգեզարդ, Քաղցրաշեն, Նոր ուղի գյուղերը, սակայն թե ինչո՞ւ դրանք չեն ճանաչվել ազդակիր համայնքներ և նրանց բնակիչները ևս չեն իրազեկվել հանրային լսումների անցկացման մասին, շատերի համար տարակուսելի է: Բնապահպանները ևս նախօրեին ահազանգում էին և հիշեցնում, որ «Ընդերքի մասին» օրենքում նշված է՝ որտեղ աճում կամ բնակվում են կարմիրգրքային տեսակներ, արգելվում է հանքարդյունաբերությունը:

Կարմիր սարում գոյություն ունի 14 տեսակի բարձրակարգ բույս, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, երեքը՝ միջազգային Կարմիր գրքում, որոնցից մեկն էնդեմիկ տեսակ է և աճում է միայն այդտեղ։ Կարմիր սարում նաև 17 տեսակի կարմիրգրքային կենդանի կա: Հանքարդյունահանումը այս շրջանում կարող է մեծ վնաս հասցնել նաև գյուղատնտեսությանը, քանի որ փոշին, որը կկլանեն միրգն ու բանջարեղենը, դրանք կդարձնեն ոչ պիտանի: Ստացվում է, որ գյուղերը կկորցնեն իրենց եկամտի հիմնական աղբյուրը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ