Ներքին 2 տարի առաջ - 14:45 05-07-2024

Դատախազությունը վաղուց մեր երկրում անկախ մարմին չէ․ Էդգար Ղազարյան

Օրերս քննարկվում է, որ դատախազությունը փորձում է Մայր Աթոռի տնօրինության տակ գտնվող միջնադարյան եկեղեցին վերադարձնել պետությանը։

Oragir.News-ը կապ հաստատեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ, ում կարծիքով դատախազությունը դարձել է գործող իշխանության սպասարկուն․

«Պարզ է մի բան, որ դատախազությունը վաղուց մեր երկրում անկախ մարմին չի, դա գործադիր իշխանության կցորդ է։ Եվ այն քաղաքականությունը, որը պետությունը վարում է, մասնավորապես՝ կառավարությունը, դատախազությունը դառնում է այդ քաղաքականության սպասարկուն։

Չմոռանանք, որ գլխավոր դատախազը մի մարդ է, որն այդ պաշտոնից առաջ եղել է վարչապետի օգնականը, իսկ դրանից առաջ երբևէ դատախազությունում չի աշխատել, փորձ չի ունեցել։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ հիմա կառավարությունը հակաեկեղեցական հստակ ընդգծված քաղաքականություն է վարում ի դեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու.

«Այդ մասին եղել են բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ թե՛ վարչապետի, թե՛ Ազգային ժողովի նախագահի, թե՛ Ազգային ժողովի փոխնախագահի կողմից՝ պայմանավորված «Սրբազան» պայքարի վերջին զարգացումներով։ Նրանք անմիտ, չհիմնավորված կարծիք ունեն, իբր «Սրբազան» շարժումը Հայ առաքելական եկեղեցու կողմից է կազմակերպված։ Նրանք սկսել են հետևողական պայքար եկեղեցու դեմ, այդ պայքարին էլ միացել է գլխավոր դատախազությունը»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանը նաև իր խոսքում հավելեց, որ իշխանությունները հայ ժողովրդի ինքնության, պատմության, պետականության հետ կապված հարցերում միշտ հակադիր դիրքորոշում են հայտնում։ Իսկ եկեղեցին միշտ եղել է թիրախ։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը փորձում է Մայր Աթոռի տնօրինության տակ գտնվող Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին միջնադարյան եկեղեցին վերադարձնել պետությանը։ Հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Ապարանի համայնքապետի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում