Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 11:30 04-07-2024

Արտահերթ ընտրություններն իշխանությանը ձեռք չեն տալիս. հարցում

ՀՀ ԱԺ ներկայիս կազմը չի արտացոլում քաղաքական օրակարգը, քանի որ 2021-ից հետո շատ բան է փոխվել երկրում և աշխարհում։ ՔՊ-ի նախընտրական ծրագիրը և այդ հիմքով կազմված կառավարության ծրագիրը, մասնավորապես՝ Արցախի վերաբերյալ հարցերը, արտաքին քաղաքական և պաշտպանական հայեցակարգերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս խնդիրն են մատնանշում որոշ ընդդիմադիր ուժեր և ակնարկում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Ի՞նչ եք կարծում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինե՞ն»։

Հարցվածների մի մասն ասաց, որ կարծում են արտահերթ ընտրություններ չեն լինի, քանինոր իշխապությունը հրաժարական չի տա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ իշխանությանը արտահերթ ընտրությունները ձեռք չեն տալիս։

Նշենք, որ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու սեպտեմբերին։ Արտահերթ ընտրություններ են անցկացվում նաև Ֆրանսիայում, որը ՀՀ ռազմավարական գործընկերն է և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում էական դերակատարություն է ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում