Մամուլ 2 տարի առաջ - 08:03 04-07-2024

67 միլիարդ դրամի գնման փաստաթղթերը հրապարակային չեն, չեն ապահովվել թվով 362 գործընթացների թափանցիկությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հեղափոխության համար մեկ թիրախը, որին 2018 թվականին ուղված էր Նիկոլ Փաշինյանի նետը, կոռուպցիան էր, պետական գնումների ոչ թափանցիկությունը։ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, Ազգային ժողովում եւ բոլոր հնարավոր բարձրախոսների առաջ պահանջում էր թափանցիկություն եւ բողոքում, որ նախկին իշխանությունը կոռուպցիայի բույն է, եւ այն անհապաղ քանդել է պետք։

Բանն այն է, որ ներկայացվում է քաղվածք ՀՀ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունից առ այն, որ միայն մեկ ոլորտում՝ ճանապարհաշինությունում, իշխանությունները 67 միլիարդ են ծախսել բյուջետային գումարներից. մեղմ ասած՝ ծախսել են առանց դրանց հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, հրապարակելու։

Այս լայնամասշտաբ՝ թվով 362 գործարքներին առաջիկայում կլինի առավել մանրամասն անդրադարձ, միայն փաստենք, որ Հաշվեքննիչ պալատը այսօր այն եզակի կառույցներից է, որ դեռեւս աչք չի փակում Փաշինյանի միահեծան «դեմոկրատական» իշխանության չարաշահումների վրա։
Խնամքով անտեսված փաստաթղթերը հիրավի փլուզում են ժամանակին Փաշինյանի կողմից ներկայացրած հեղափոխական արդյունքները։

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ՔՊ-ականներից փորձեց հարցերի պատասխան ստանալ, թե ինչպես է ստացվել, որ ծախսի չափն արձանագրվել է, բայց փաստաթղթային որեւէ հիմնավորում չկա։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ սա ամենեւին իր ոլորտը չէ, սակայն պատասխաններ կարող ենք ակնկալել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի կամ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներից։

Պատասխաններ, իհարկե, կփորձենք ստանալ, սակայն դրանց արդյունքները խոստումնալից կլինեն, թե ոչ, ասել չենք կարող»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ