Ուղիղ եթեր
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին
copy image url

Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին

Ներքին 9 ամիս առաջ - 19:07 03-07-2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին: «Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի ու հասկանալի:

Այս նպատակին ուղղված դասընթացի արդյունքները չափելի դարձան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությամբ, համաձայն որի՝ Դատախազությունը գոհունակության ցուցանիշով, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8 տոկոսային կետով բարելավել էր իր դիրքերը»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել դատախազների համար նախատեսված մեկ այլ դասընթաց մեկնարկելու հնարավորության հարցը:

Յապ Ֆրեդերիքսը բարձր է գնահատել համատեղ իրականացված դասընթացն ու ընդգծել, որ Նիդերլանդների Թագավորությունն աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Այս համատեքստում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի հեռանկարներն ու ուղղությունները:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ զրույցում անդրադարձել է դատախազների բարեվարքության ստուգման գործընթացին և նշել, որ մինչև 2024 թվականի ավարտը՝ ՀՀ բոլոր դատախազների շուրջ 60%-ն անցած կլինի բարեվարքության ստուգումը: «Չնայած բարեվարքության եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, սակայն Դատախազությունում դրան լուրջ նշանակություն են տալիս, քանի որ կոռուպցիոն հանցագործություններով մեղադրանք պաշտպանող, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնող դատախազը պետք է լինի բարեվարք, ունենա աշխատանքային մաքուր հետագիծ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի այլ շրջանակ ևս:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն