Ներքին 2 տարի առաջ - 17:51 29-06-2024

Ադրբեջանցիները եկել են, նստել են այն դիրքերի վրա, որոնց մասին կյանքում երազներում էլ չէին տեսնի. Բագրատ Սրբազան

«Թշնամու մտքում հող վերադարձնել չկա» ,- Ներքին Հանդում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Գյուղացիներն արձագանքեցին՝ «չի լինելու», «մեկ միլիմետր էլ չեն տալու», «հլը առաջ են գնալու»։
Բագրատ Սրբազանը շարունակեց. «Թուրքիզմի մեջ հող զիջելու մասին ոչ մի բան չկա։ Իրենց համար նման գաղափար գոյություն չունի։ Վերջ՝ կարող ես նվաճել, նվաճի։

Կիրանցում, Ոսկեպարում սահմանահանձնում արել են, բերքաբերցիք Կիրանցի, Ոսկեպարի ժողովովրդի նկատմամբ անտարբեր էին։ Մտածում էին` Ադրբեջանը Բերքաբերից 800 հեկտար հող պիտի վերադարձնի:

Հիմա գնացեք` տեսեք ինչ են արել։ Ադրբեջանցիները եկել են, նստել են այն դիրքերի վրա, որոնց մասին երազներում էլ չէին տեսնի։ Այն դիրքերից, որտեղից պետք է նահանջեին, ոչ էլ նահանջել են»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից