Մամուլ 2 տարի առաջ - 08:53 29-06-2024

Մի ապահարզանի պատմություն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սուրեն Պետրոսյանի եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կապը, կարելի է ասել, վերջնականապես խզվել է։ Այս մասին նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու բակում գրեթե բաց տեքստով խոստովանել է նաեւ Բագրատ սրբազանը՝ ասելով, թե Սուրենի հետ չի հանդիպել: Բայց հրաժարվել է գնահատականներ տալ երբեմնի զինակցի առեղծվածային անհետացմանը, ապա այդ առիթով նրա ներկայացրած պարզաբանումներին։ Ճշտող հարցին՝ Սուրեն Պետրոսյանը հիմա հանդիսանո՞ւմ է շարժման առաջնորդներից մեկը, սրբազանը պատասխանել էր․ «Կվերադառնա, կխոսենք։ Չեմ կարծում, որ դա այդքան մեծ հարց է»։

Մեզ պատմեցին, որ իրականում Սուրեն Պետրոսյանի նկատմամբ ոչ թե հունիսի 12-ի առեղծվածային առեւանգումից հետո է անվստահություն առաջացել, այլ դեռ Կիրանցից։ Պետրոսյանը, ով մինչ շարժման մեկնարկն էր մեկնել Ոսկեպար-Կիրանց, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ստեղծվելուն պես մեծ ամբիցիաներ է ունեցել, հավակնել լիդերության, սակայն, երբ ընդդիմադիր շարժումը ծավալվել է, այլ քաղաքական գործիչներ էլ են միացել, Պետրոսյանը հասկացել է, որ հետին պլան է մղվում, ու փորձել է աղմկոտ պատմություններով մնալ բոլորի ուշադրության կենտրոնում։ Դիցուք, ամեն ինչ արել է, որ հայտնվի ոստիկանությունում: Հատկապես հաշտ չեն եղել նրա եւ Գառնիկ Դանիելյանի հարաբերությունները, պարբերաբար սուր խոսակցություններ են ունեցել։ Փորձել է կանխել ոմանց հայտնվելը սրբազանի կողքին, սակայն դա էլ չի ստացվել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են