Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:05 25-06-2024

Փաշինյանի հետևից․ Դիմացի սարին թուրքերի պոստն է, Փաշինյանը միլիցիաներով էր եկել․ Սրաշենի բնակիչ

«Կյանքը լավ չի, անկապ է, հիմա լավ բան կա՞, կռվի տարի է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի բնակիչ տիկին Մարուսյան։

«Հենա դիմացի սարերին թուրքերի պոստն է, ախով-վախով ապրում ենք»,- շարունակեց Սրաշենի բնակիչը։

Տիկին Մարուսյան գյուղում է եղել, երբ Փաշինյանն այցելել է Սրաշեն։ Ասում է՝ ձեռքը բռնել է, հետաքրքրվել գյուղի խնդիրներով, իսկ սահմանային իրավիճակով պայմանավորված, ասել է՝ լավ կլինի։

«Հա՛մ հավատում ենք, հա՛մ՝ ոչ, ի՞նչ անենք, ձեռքներս բան չկա»,- ասաց մեծահասակ կինը։

Նիկոլ Փաշինյանը ժամանակին նաև ապագա էր խոստանում, դուք նմա՞ն ապագա էիք սպասում, հարցրեցինք Սրաշենի բնակչին։

«Ո՞ւր ա է, ապագա կա՞, ախով-վախով ապրում ենք։ Փաշինյանն իր զորքով, միլիցիաներով եկել է, գյուղում շրջել, գնացել է...»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին երկօրյա այցով ուղևորվել էր Սյունիք, բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր սահմանազատման աշխատանքներից։

Oragir.News-ը ևս ուղևորվել է Սյունիքի մարզ, եղել նույն գյուղերում և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի այցը, արդյոք գո՞հ են նրա աշխատանքից։

Փաշինյանի հետևից.

Ադրբեջանցիների ձայները լսելի են․ կրակում են, փամփուշտները մեր տանիքին են լցվում․ Ներքին Հանդի բնակիչ

Գյուղում մարդ մահացավ, գետի կողքին թաղեցինք, գերեզմանոցը ադրբեջանցիների ձեռքին է. Ներքին Հանդի բնակիչ

Եթե Փաշինյանը չկարողանա գործը գլուխ բերել, պետք է կախ տան նրան․ Ծավի բնակիչներ

Խոհանոցում չեմ կարողանում մի բան պատրաստել, թուրքը դիմացն է․ Ներքին Հանդի բնակիչ

Փաշինյանը լա՛վ է արել, ասել է՝ Արցախը Ադրբեջան է․ թշնամու նշանառության տակ գտնվող Ծավ գյուղի բնակիչ

Ղեկավարը պետք է դուխով լինի, որ դուխով չի, դա արդեն լավ չի. կոռնիձորցիները՝ Փաշինյանի այցի մասին

Եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի. Խնձորեսկի բնակիչը՝ Փաշինյանին

Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ

Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

Մանրամասները՝ տեսանյութում


Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»