Ներքին 2 տարի առաջ - 12:54 24-06-2024

ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ նախնական տեղեկությունների`
ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է` օգնականները, գործավարները ու քարտուղարներն իրավացիորեն հրաժարվում են աշխատել այն չնչին աշխատավարձով, որը իրենց համար է սահմանված` ամենօրյա տքնաջան աշխատանքի դիմաց:

Դեռ երկու տարի առաջ եմ բարձրաձայնել, որ դատական համակարգում դատավորների կազմի աշխատակիցների աշխատավարձն անչափ ցածր է, բայց դե ՀՀ-ում միայն պարեկների ու ուժային կառույցների աշխատավարձներն են բարձրանում` ռեպրեսիաները անխոչընդոտ իրականացնելու համար, իսկ մարդկանց ճակատագրերի հետ առնչվող դատական համակարգի աշխատակիցները ստիպված են մի կերպ գոյատևել, որովհետև, ինչպես միշտ, իշխանությանը անկախ դատական համակարգ պետք չէ»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»