Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:20 22-06-2024

Փաշինյանը անակնկալ փոխել է փակ նիստի օրակարգը. Ի՞նչ են քննարկել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստին, որը վարել է ինքը, կուսակիցների համար անակնկալ փոխել է քննարկման օրակարգը։ Նախապես պայմանավորված են եղել՝ քննարկել առողջապահական հարցեր, սակայն նիստի սկզբում Փաշինյանն առաջարկել է քննարկել Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականը՝ Եվրոպա՞, Ռուսաստա՞ն, թե՞ տարածաշրջանային զարգացումներ՝ «Ռուսաստան-Իրան-Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան» ֆորմատով։ Եվ հիմնավոր բացատրություն չի տվել, թե ինչու են շեղվում օրակարգից։ Շատերը սկսել են ենթադրություններ անել, վարկածներ քննարկել։

Երեկ էլ ԱԺ ամբիոնը գրաված արեւմտամետներն ու սորոսականներն իշխանություններից պահանջում էին ԵՄ-ին անդամակցության հարցը դնել հանրաքվեի։ ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտաքին քաղաքական կողմնորոշման վերաբերյալ այս փակ քննարկումները վերսկսելով՝ փորձում է կրկին ակտիվացնել այն թեզերը, թե Հայաստանը չպետք է շտապի ԵՄ անդամության հարցում։ Բայց, ի վերջո, կատարելով արեւմտամետների պահանջը՝ կարդարանա, որ ոչ թե իշխանությունն է Ռուսաստանից պոկվում, այլ Արեւմուտքի գիրկը նետվելու որոշումը կայացրել է հայ ժողովուրդը՝ հանրաքվեով։ Իսկ նախօրեի նիստում ՔՊ-ականների մոտ 90 տոկոսը պնդել է, որ Հայաստանի զարգացումը պատկերացնում են տարածաշրջանային ֆորմատում, պետք չէ շտապել ԵՄ անդամության հայտ ներկայացնելու հարցում։ Մի քանի հոգի են միայն կողմ արտահայտվել՝ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ում ամուսինը ՀՀ ԱԳՆ աշխատակազմի գլխավոր քարտուղարն է։ Ինքը՝ Փաշինյանը, լռել է, կարծիք չի հայտնել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին