Ներքին 2 տարի առաջ - 16:40 19-06-2024

Չբաժանորդագրված ծառայության համար Ucom-ը գումար է գանձում. ահազանգ

Oragir.News-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, և նաև համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում քաղաքացիները պնդում են, որ Ucom ընկերությունն ամիսներ շարունակ խաբել է իրենց՝ գանձելով օրական 75 դրամ ՝ հիմնավորելով, որ նրանք, իբր՝ բաժանորդագրվել են Ucom-ի կայքում գովազդվող Teach dance-ին։

Oragir.News-հետ զրույցում քաղաքացիներից մեկը նշեց, որ այս խնդրին բախվել են նաև այլ մարդիկ։

«Իմ շրջապատից մոտ 10 հոգու հետ նույն բանն է տեղի ունեցել։ Ես ամսական 4000 դրամից ավել անիմաստ գումար եմ վճարել։ Իրենք էլ ասում են, որ դուք միամիտ գրանցվել եք։ Բոլորին նույն պատասխանն են տալիս, ինչպես նաև՝ իրենց էջում գովազդում են այդ ընկերությանը։ Հետո գնում ես, ասում են՝ մեր էջը չի, մեր էջում կա, բայց մենք տեղյակ չենք։ Զավեշտալին այն է, որ իրենք գովազդում են Teach dance-ը, իսկ նրանց կապի օպերատորը Վիվասելն է։ Իրենց պատին նշված հեռախոսահամարը Վիվասելինն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Ucom ընկերության մամուլի ծառայությունից։ Մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել պատասխանի համար։

«Դա կոմերցիոն հարց է։ Պետք է խնդրեմ, որ գրավոր հարցում ուղարկեք»,- ասաց Ucom ընկերության մամուլի ծառայության աշխատակիցը։

Oragir.News-ը գրավոր հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակի այն։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները