Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:34 25-06-2024

Զինվորի հոր, եղբոր զոհվելու դեպքում զորացրվելիս գանձում չի արվի. ՊՆ առաջարկը

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է` եթե «Պատիվ ունեմ» ծրագրով անցնող զինծառայողի հայրը կամ եղբայրը զոհվեն, ապա իրենք կարող են վաղաժամ զորացրվել, իսկ պետությունը նրանցից գումար չի գանձի։

Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Եթե մենք ունենանք նման շահառու ու նա ցանկանա ծրագրից դուրս գալ այդ հիմքով, ապա նախատեսում ենք, որ իրենցից այդ տուգանքը չբռնագանձենք։ Առհասարակ, եթե «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուն ուղղակի որոշում է դադարեցնել իր ծառայությունը, ապա պետք է վճարի պետության կողմից կատարած ծախսերը»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց նաև, որ ներկայում օրենքով սահմանված է, որ այն երիտասարդները, որոնց հայրը կամ եղբայրը զոհված են, ապա ազատվում են պարտադիր ժամկետային զինծառայությունից։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
20:59 Աշխատանքից ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը