Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:12 18-06-2024

Տարաձայնություններ, աջակցություն շարժմանը. ինչո՞ւ է Անի Սամսոնյանը դուրս եկել ԼՀԿ-ից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: Չնայած, որ Սամսոնյանն իր գրառման մեջ պատճառների մասին չէր խոսել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այս մասին: Նախ՝ տեղեկացանք, որ Անի Սամսոնյանը դեռ վաղուց է ԼՀԿ-ն լքելու մտադրություն ունեցել, քանի որ տեւական ժամանակ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ:

Մեր տեղեկություններով՝ այդ տարաձայնությունները դեռ եղել են այն ժամանակ, երբ պատերազմից ու ցավալի կորուստներից հետո Էդմոն Մարուքյանը որոշեց ստանձնել Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ու տարբեր առիթներով աջակցում էր իշխանություններին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամսոնյանի ու Էդմոն Մարուքյանի միջեւ տարաձայնությունները վերջին ժամանակահատվածում ավելի են խորացել, ինչի արդյունքում Սամսոնյանը որոշել է այլեւս իր ճանապարհը չշարունակել կուսակցության ներսում: Տեղեկացրել է Մարուքյանին ու լքել ԼՀԿ շարքերը: Նշենք, որ Սամսոնյանը կուսակցության առանցքային դեմքերից է, ու ակնհայտ է, որ այս որոշումը խոր արմատներ ունի: Ի դեպ, Անի Սամսոնյանը առաջիններից էր, որ Սրբազան շարժմանը իր աջակցությունն է հայտնել ու, կարծես թե, դա եւս նպաստել է վճռական որոշում կայացնելուն` ԼՀԿ-ից հեռանալու համար:

Ըստ մեր տեղեկությունների՝ Սամսոնյանը քաղաքականությունը չի թողնելու, իր ակտիվ գործունեությունը կշարունակի, սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ ձեւաչափով: Անի Սամսոնյանը հայտարարել է, որ կուսակցությունը լքելու հետ կապված որեւէ մեկնաբանություն չի անելու. այդպես է որոշել, եւ վերջ:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն լքած առաջին կին ներկայացուցիչ նախկին պատգամավորը Աննա Կոստանյանն էր, որը այժմ Սրբազան շարժման ակտիվ մասնակիցն է, արմատական ընդդիմություն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները