Ներքին 2 տարի առաջ - 21:47 17-06-2024

ՀՅԴ-ականների ձերբակալությունը Ադրբեջանին հաճոյանալու միջոց է

Օրերս համացանցում տարածվել էր ձայնագրություն, որի հետևանքով քննչական մարմինները հարուցել են քրեական գործ և մի քանի օր է, ինչ խուզարկություններ են իրականացրել Դաշնակցության մարզային գրասենյակնրում, ինչի հետևանքով ձերբակալվել են ՀՅԴ մի շարք անդամներ՝ այդ թվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ավելի վաղ 2-ամսյա կալանավորման որոշումներ էին կայացվել ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի և Լևոն Սաֆարյանի վերաբերյալ։

Oragir.News-ը կապ հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ՝ պարզելու, թե այս պահին ՀՅԴ ձերբակալված քանի անդամ կա։

Քրիստինե Վարդանյանը նշեց, որ 13 հոգի ձերբակալվել է, որոնցից 5-ի նկատմամբ դատարանի որոշումները երեկ են եղել, չորսինը՝ 2-ամսյա ժամկետով, մեկինը՝ 1-ամսյա։

Պատգամավորը նշեց նաև, որ հունիսի 12-ի դեպքերով 12 հոգի ևս ձերբակալված են եղել, որոնցից 8-ի վերաբերյալ կալանավորման որոշում է ընդունվել։

Նա նաև հավելեց, որ բոլոր ձերբակալվածները Վայոց Ձորի և Արարատի մարզային կառույցների ներկայացուցիչներ են կամ նրանց հետ առնչություն ունեցող մարդիկ։

Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված իշխանությունների կողմից ՀՅԴ-ի դեմ իրականացվող այս արշավը, Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ Վերջինս իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների համար առանձնացրեց 2 պատճառ.

«Վերջին տարիներին Դաշնակցությունը ցույցեր կազմակերպելու առումով՝ ամենաակտիվ կուսակցությունն էր։ Բացի այդ՝ ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան ունի պարլամենտում։ Եվ պատահական չէ, որ իշխանությունների հիմնական թիրախը Դաշնակցությունը պետք է լինի»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչեցվող հայտարարություններին՝ քաղաքագետը նշեց նաև 2-րդ պատճառը։

«Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որ 2 կառույց կա Հայկական աշխարհում, որոնք խանգարում են Ադրբեջանին իր ծրագրերը իրականացնելու համար. դրանք Սփյուռքն ու Եկեղեցին են։ Սփյուռքի վերաբերյալ, հասկանալի է, որ կազմակերպչական առումով ամենաակտիվը Դաշնակցությունն է իր կառույցներով։ Եվ իշխանությունների կողմից ազգային ինքնության՝ Սփյուռքի և Արցախի դեմ արշավ է սկսվել»,- ասաց Ստեփան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ձերբակալություններից հետո ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ։
Նշենք նաև, որ հունիսի 12-ին ցուցարարների դեմ բռնություններն ու հետապնդումները դատապարտել են մի շարք տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները