copy image url
Ներքին 3 օր առաջ - 13:18 15-06-2024

Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար. քաղաքապետարան

Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրն ամփոփվում է:

«Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի ղեկավարմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում մայրաքաղաքին տրամադրվել է նաև երկու բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենա, որոնցով տեղափոխվելու են ապակե տարաները»,- մանրամասնել են քաղաքապետարանից։