Ներքին 10 ամիս առաջ - 13:36 28-08-2025

«Նաիրիտի» քիմիական թափոնների վնասազերծման համար 1,5 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրվի

«Նաիրիտ» քիմիական գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դրամաշնորհ։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարության այսօրվա որոշմամբ հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

«Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը ՀՀ կառավարության և բանկի միջև ստորագրվել է 2025 թ. հունիսի 27-ին:

Համաձայնագրի նպատակն է նպաստել լուծել գործարանից առաջացող հանրային առողջության և շրջակա միջավայրի ռիսկերը:

Դրամաշնորհով կիրականացվի քիմիական նյութերի գույքագրում և բնութագրում, կարգավորող և բնապահպանական նորմերի համապատասխանություն, տեխնիկական, գործառնական և տնտեսական գնահատում, հողի և ստորգետնյա ջրերի աղտոտվածության բացահայտում, կներկայացվեն հեռացման, չեզոքացման և մշակման տարբերակներ, իրականացման ռազմավարություն և առաջարկություններ։

Բացի այդ, կգնահատվեն բնապահպանական և սոցիալական ռիսկերը, կզարգացվեն կարողությունները, կստեղծվի իրականացման հարցերով հատուկ խումբ:

Համաձայնագրով միջոցների առհանման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թ. դեկտեմբերի 31–ը։

Ամենից շատ դիտված

17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
14:48 Երևանում ձերբակալել են 31-ամյա կասկածյալի․ հայտնաբերվել է մեծ քանակի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց
22:42 Մակրոնը նախազգուշացրել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին
19:18 Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
14:00 Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում
22:26 ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա․ Գուտերեշ