Ներքին 2 տարի առաջ - 20:18 14-06-2024

Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է

Fastex-ն սպորտի երկրպագուներին նվիրում է ֆուտբոլային մեծ տոն։ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հունիսի 14-ից հուլիսի 14-ը ցուցադրվելու է ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Fastex-ը մրցաշարի հեռարձակման հովանավորն է։

ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականներին այս տարի հյուրընկալում է Գերմանիան։ Խաղերը մեկնարկում են Գերմանիա-Շոտլանդիա հավաքականների հանդիպումով, որը տեղի կունենա այսօր Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։

Առաջնությանը մրցելու են 24 թիմեր, որոնցից Վրաստանը միակ թիմն է, որն առաջին անգամ հանդես կգա ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում Գերմանիայի 10 քաղաքներում։

Ի դեպ, Գերմանիայի հավաքականն այս տարվա մրցաշարի ֆավորիտներից է Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Անգլիայի թիմերի շարքում։ Ներկայիս գավաթակիրը Իտալիայի հավաքականն է, որը նախորդ առաջնությանը եզրափակչում հաղթել է Անգլիայի հավաքականին։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում