Սպորտ 5 տարի առաջ - 14:12 22-06-2021

ՀՖՖ-ն հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21 դրամաշնորհային մրցույթում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21 (ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և փասխտականների դրամաշնորհի սխեմա) դրամաշնորհային մրցույթում։

ՈՒԵՖԱ-ն և իր գործընկեր ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն (UNHCR) արժևորում են ֆուտբոլի միավորող դերը փախստականների ինտեգրման գործում: Այս կապակցությամբ ամեն տարի ՈՒԵՖԱ-ն ներկայացնում է դրամաշնորհային ծրագրեր, որոնք նպաստում են անդամ ասոցիացիաներում ֆուտբոլի միջոցով փախստականների օժանդակմանը:

Այս տարվա մրցույթին մասնակցելու համար, ընդհանուր առմամբ, դիմել էին 17 ասոցիացիաներ, որոնցից հաղթող են ճանաչվել վեցը՝ Հայաստան, Բուլղարիա, Ուելս, Խորվաթիա, Ֆինլանդիա և Հյուսիսային Իռլանդիա։ ՈՒԵՖԱ-ն հաղթող ասոցիացիաներին շնորհում է 50,000 ական եվրո դրամաշնորհ, որը պետք է ծախսվի փախստականների ինտեգրման՝ նախապես ներկայացված ծրագրի համար։

ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժինը, ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն (UNHCR Armenia) հետ համատեղ իրականացնելու է Play together for integration (Խաղանք հանուն ինտեգրման) ծրագիրը, որի նպատակն է ֆուտբոլի միջոցով նպաստել Հայաստանում բնակություն հաստատած փախստական և տեղահանված ընտանիքների ինտեգրմանն իրենց նոր բնակավայրերում։ Ծրագրի Մեկնարկի մասին կհայտարարվի լրացուցիչ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում