Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:10 14-06-2024

Ասում են՝ մեկի տնից 10 կգ ոսկի ա ջուրը քշել տարել․ ոսկին պետք չէր գարաժում պահել. Փաշինյան

Կան օբյեկտիվ տվյալներ, որոնց վրա պետք է հիմնվել ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, կառավարությանհերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադարձավ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժածներին փոխհատուցում տրամադրելու հարցին:

Ըստ նրա՝ պետք չէգնալ ամեն տուն, նայել, թե ջուրը 60 սմ է բարձրացել, թե՞ 70 սմ, այլ պետք է արագ գոտիավորել ըստ թաղամասերի: «Մենք չենք կարող գնալ, ասել՝ բնակարանում քանի աթոռ է եղել, քանի սեղան է եղել, կամ հեռուստացույցը Panasonic է եղել, թե՞ Toshiba: Մենք բանաձև պետք է դնենք՝ հիմք ընդունելով քառակուսի մետրը, որը անփոփոխ է:

Պետք չէ տարածք բացել, որպեսզի պարզվի հեռուստացույցը, որը վնասվել է, ոչ թե 200 հազար դրամ արժեր, այլ 3 մլն դրամ: Մեզ չի հետաքրքրելու դա: Մենք չպիտի մտնենք նման բաների մեջ: Բնակարանը տուժել է, մենք գործակիցը տալիս ենք, որովհետև մեկի աթոռը կարող է կաղնու փայտից է, մյուսի աթոռը կարող է ավելի թանկ է կամ ավելի էժան փայտից է: Մեկի աթոռը կարող է 50 տարվա արտադրության է, մյուսինը՝ 3: Բնական աղետ է, մենք պիտի քառակուսի մետրով ասենք, որ մենք 1 քառակուսի մետրի համար փոխհատուցում ենք այսքան, որի մեջ մտնում է ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ խնդիր ունեն նաև ընտանի կենդանիների գլխաքանակի հետ կապված․ «Մենք այստեղ էլ օբյեկտիվ տվյալներ ունենք, այդ կենդանիները պատվաստում ստացել են, թե չեն ստացել: Մենք չպետք է հնարավորություն ստեղծենք, որ նոր տվյալներ ձևավորվեն: Մենք պետք է հենվենք այն տվյալների վրա, որոնք նախկինում գոյություն են ունեցել:

Կեսկատակ ասում են՝ ինչ-որ մի տեղից 10 կգ ոսկին ջուրը քշել, տարել է: Կներեք, եթե նույնիսկ այդպես է, մենք չենք կարող այդ հարցում օգտակար լինել, որովհետև նախ ոսկին պետք չէր գարաժում պահել, երկրորդն էլ՝ ոսկու ձեռքբերման հարկային հետագիծը երևում է, թե չի երևում»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը