Ներքին 4 տարի առաջ - 14:45 10-05-2022

Ամուսինը փորձել է դուրս բերել գետից, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից

«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Ռետինե նավակի մեջ եղել է 7 մարդ, որոնցից մեկն ամուսինն էր։ Բոլորը եղել են սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը, դուրս բերել նրան գետից, բայց չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից», - ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։

Թադեւոսյանի խոսքով՝ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի՝ քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։

«Հավանաբար քրեական գործ կհարուցվի 157-րդ հոդվածով` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը»,- ասաց Թադեւոսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ մայիսի 9-ին, քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են բերել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանին։ Նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, սակայն վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին