Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:00 21-09-2022

Ձեզ մեր չի՞ բերել, որդեկորույս մայրերի՞ն, այ տականքներ, լավ, հայրերիս տարել եք՝ տարել եք, բայց մայրերի՞ն․ Գարիկ Գալեյան

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ում ոստիկանները Եռաբլուրից բերման էին ենթարկել վաղ առավոտյան, լրագրողների հետ զրույցում ասաց, որ բերման ենթարկելու համար իրեն ներկայացված հիմնավորումը եղել այն, թե ինքը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին։

«Ի՞նչ օրինական պահանջ, ձեր տա՞նն էի, որ պահանջում էիք դուրս գալ, իմ էրեխու տանն էի նստած»,- վրդովվեց հայրը։ Նա զայրույթը չէր զսպում՝ հիշեցնելով, որ իր զոհված որդու շիրիմից իրեն ու այլ որդեկուրույս հայրերի ու մայրերի հեռացրել են ուժով, որպեսզի պաշտոնական պատվիրակության համար ազատեն Եռաբլուրը։

«Սրանք լրիվ սրբությունները կորցրել են։ Էս կարմիր բերետները Նիկոլի անձնական օգտագործման իրերն են, որովհետև հայ մարդը նման արարք չէր անի, որ ծնողներին իրենց երեխեքի տներից բերման ենթարկեր տականքավարի ու բաժին տաներ։ Էդ կարմիր բերետներն ու ոստիկանները էսօր գնան իրենց տները, ու իրանց մերերը, իրանց կանայք, իրանց աղջիկները չե՞ն թքի իրանց երեսին ասեն՝ այ վիժվածքներ։ Կարծում եմ, որ այդ կարմիր բերետների, ոստիկանների մերերը ասելու են՝ այ վիժվածքներ, ձեզ ոնց որ մեր չի բերել, դուք որդեկորույս մայրերին․․․ այ տականքներ, լավ, հայրերիս տարել եք, տարել եք, բայց մայրերի՞ն, այ տականքներ, ծառայում եք Նիկոլի՞ն, ընտանիքներով պառկել եք Նիկոլի տա՞կ, այ թուրքեր․․․ Փաշինյանն իր ոհմակով հպարտանում ա, գալիս էստեղ, հպարտանում են՝ ինչքան մարդ են սպանել»։

Հայրը դժվարանում է շարունակել կյանքը երկրում, ուր իր տղայի շիրիմի մոտ էլ չի կարող հանգիստ նստել։ «Հիմա մտածում եմ, գուցե տղայիս վերցնեմ, արտաշիրիմում անեմ ու գնամ էս երկրից, քանի որ էս երկիրը թուրքերով լցված ա»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում