Ներքին Միտք 2 տարի առաջ - 14:10 13-06-2024

Ո՞ր պահին 3 մլն վարչապետից մի քանի հազարը դարձան թիրախ ոստիկանական բռնությունների համար

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվանից փորձում եմ բառեր գտնել արտահայտելու համար մարդկային այն ցասումն ու կատաղությունը, որը զգում էի այն պահին, երբ անմարդկային դաժանությամբ ոստիկանները հարձակվում ու ծեծում էին Բաղրամյան պողոտայի ցուցարարներին, առանց նախազգուշացման կիրառում էին հատուկ միջոցներ, նռնակներ, արցունքաբեր գազ, առանց մի վայրկյան անգամ վարանելու, առանց ձեռքը դողալու։ Լա՛վ, ուզում եմ հասկանալ, ո՞ր պահին 3 միլիոն վարչապետերից մի քանի հազարը դարձան ուղղակի թիրախ ոստիկանական բռնությունների համար, ո՞ր պահին զոհվածի ծնողներին առանձակի դաժանությամբ ծեծի ենթարկելն ու բերման ենթարկելը դարձավ օրինաչափություն, ո՞ր պահին առանց հղի կանանց ներկայություն հաշվի առնելու բողոքի ակցիային ներկա կանանց ու աղջիկներին քաշքշելն ու մարմնական վնասվածքներ հասցնելը, բերման ենթարկելը սկսեց նորմալ համարվել: Ի՞նչ ժամանակներում ենք մենք հիմա ապրում, ո՞վ համատարած այս այլանդակությունն ու ամենաթողությունը դարձրեց օրինաչափ: Որպես հայ կին ես հրաժարվում եմ ընդունել այս իրականությունը, սա չի կարող լինել մեզ պարտադրված օրինաչափությունը: Հազար ամո՛թ զոհվածների ծնողների, հոգևորականների, կանանց ու աղջիկների, խաղաղ ցուցարարների վրա բռնություն կիրառած բոլոր ոստիկաններին ու նրանց այդ հրամանը տվողներին:

Երեկ տուժած բոլոր քաղաքացիներին, լրագրողներին ու օպերատորներին, հոգևորականներին, շարքային քաղաքացիներին ու ոստիկաններին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և հույս հայտնում, որ դաժանության դեմ սիրով ու համերաշխությամբ պայքարելու անխախտ ցանկությունը շարունակելու է առաջնահերթ մնալ բոլորիս համար:
Սա վիճակ չէ, սա նորմալ չէ...»։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց