Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:21 13-06-2024

Lուսանկար էին ուղարկել, հարցնում էին, թե սա ինչ «հատուկ միջոց» է ոստիկանի ձեռքում

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Lուսանկար էին ուղարկել, հարցնում էին, թե սա ինչ «հատուկ միջոց» է ոստիկանի ձեռքում։

Եթե միջնադարից լիներ այս նկարը, կասեի, որ անգլիական բիլ է՝ կեռով նիզակ, որի նպատակը ճակատամարտի ժամանակ հակառակորդի ձիավորներին ձիերից քաշել ու գետնին տապալելն էր։

Եթե ծովի կոնտեքստում քննարկվեր այս նկարը, ապա կասեի, որ սա նավային կարթաձող է, որով նավերն ու նավակներ են քաշում։ Բայց Հայաստանում նավատորմեր չկան, իսկ ծովամարտի նմանվող իրադարձություն վերջին անգամ 921 թվականին է եղել։ Ուրեմն դա էլ չի...

Ու քանի որ այսօրվա Հայաստանում ծովամարտերն այլևս ակտուալ չեն, ինչպես նաև ակտուալ չեն հեծելազորով հարձակվող ցուցարարները, ապա մեր ժամանակի ու տարածության կոնտեքստում միայն 1 տարբերակ է մնում. ոստիկանի ձեռքում սովորական հրշեջ կարթաձող է (багор пожарный), որը նախատեսված է հրդեհների ժամանակ թեթև փլվածքները քանդելու համար և հաստատ ոչ մարդկանց դեմ կիրառելու։

Նույն հաջողությամբ սույն ոստիկանը կարող էր, ասենք՝ եղան կամ կացին վերցնել հրշեջ վահանակից։
Ուզում եմ հասկանալ, թե ո՞ր պաշտոնական փաստաթղթի հիման վրա է այս ոստիկանը զինված կարթաձողով (որով հանգիստ կարելի է մարդ սպանել) և որն է դրա օգտագործման հիմնավորումը։ Իսկ եթե այդպիսի փաստաթուղթ չկա, արդյոք այս լուսանկարում արձանագրվածը հանցագործություն չէ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից