ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ, մի քանի լուսանկարներ է հրապարակել ու մանրամասնել.
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ։
Ակնհայտ էր, որ ստացել էին ուղիղ ցուցում՝ ինձ անհանգստացնելու, ավտոմեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխելու։
Ի վերջո, չկարողանալով արձանագրել որևիցե խախտում, հեռացան»։