Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:19 10-06-2024

Հայաստանը երեխայի «նայիվությամբ» հավատացել է ՌԴ-ին, բայց ՌԴ-ն «քցել է» Հայաստանին. Ալեն Սիմոնյան

Հայաստանը երեխայի «նայիվությամբ» հավատացել է Ռուսաստանին, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանը մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ չի թողնի, որ Հայաստանին ու հայ ժողովրդին չի քցի, հազար ներողություն այս բառի համար, բայց էլ չեմ կարող չասել»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ Ռուսաստանը խաբել է Հայաստանին ու թողել միայնակ։

«Ես թեթև նախանձով ու զարմանքով էի նայում, թե ինչպես Իսրայելի ուղղությամբ հազարավոր հրթիռներ գնացին, թե ինչպես նավատորմ մոտեցավ Իսրայելի սահմաններին ու սկսեցին այց բաները, որոնք ընկնում էին Իսրայելի վրա, խոցեցին, ինքնաթիռներ բարձրացան Կիպրոսից ու սկսեցին օգնել Իսրայելին։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք Ռուսաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ այդքան թո՞ւյլ էր, որ թույլ տվեց մտնեն ու մեր երեխեքին կոտորեն, արդյո՞ք Կասպից ծովում մի հատ նավ չկար, որ մի քիչ մոտ գար Ադրբեջանին»,- նշեց ԱԺ նախագահը։

Նա ասաց, թե Ռուսաստանն այլընտրանք Հայաստանին, քան ինքնուրույն փորձել իրեն պաշտպանել, չի թողել։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է