Ներքին 2 տարի առաջ - 11:07 10-06-2024

Իմպիչմենտն ընդամենը իրավական տեխնիկայի մի գործիք է. Սուրեն Պետրոսյան

Չեմ կարող ասել իմպիչմենտը կսկսվի, թե չի սկսվի, չեմ ուզում գնահատական տալ մի բանին, որը կոնկրետ ինձանից, մեզանից կախված չէ: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ չպետք է դրա վրա շատ կենտրոնանալ, դա իրավական տեխնիկայի ընդամենը մի գործիք է. «Ամենակարևորը՝ հանրային ճնշումն է, որը կա, պետք է էլ ավելի շատանա: Դրանից հետո կլինի անվստահություն, թե մեկ այլ իրավական տեխնիկա կօգտագործվի, արդեն հարցի մյուս կողմն է։ Ես համոզված եմ, որ այս գործողություններն անպայման հաջողության հասնելու են։

Ես վստահ եմ մեր վրա, երբեք որևէ պարագայում չենք շեղվելու մեր սկբունքներից, արժեքներից, որևէ պարագայում հետքայլը չի լինելու։

Տուն գնալ ասվածը չի լինելու, տուն գնալու այլևս տեղ չունենք. գնում ենք տուն՝ վերջնականապես հանձնելո՞ւ Հայաստանը, ո՞ւր ենք գնում։ Եթե նույնիսկ ինչ որ մի փուլը չհաջողի, անցնի մյուս փուլին, որտեղ անպայման հաջողելու է։ Բայց համոզված եմ, այս փուլում որոշակի արդյունքներ գրանցելու ենք, այն արդյունքները, որը մենք բոլորս ակնկալում ենք»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր