Ներքին 2 տարի առաջ - 19:16 07-06-2024

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով նրան, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել հայ խորհրդարանականներին ներկայացնել Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը, հայտարարեց, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն չի գնացել Ուկրաինա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ ընդգծելով, որ չի մեկնաբանում Մարիա Զախարովային։

«Ասել է նաեւ, որ ինչ-որ պատվիրակություն է գնացել Ուկրաինա: Ոչ մի պատվիրակություն չի գնացել Հայաստանից, բայց կարող եմ տիկին Զախարովային կամ ԱԳՆ-ին խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը փոխանցի, օրինակ, ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունը: Կարող եմ 100 հազարից ավելի փախստականների անունները փոխանցել տամ, եթե իրենց հետաքրքիր է, այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում»,- ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ արդեն գործելաոճ դարձած աբսուրդներ ու ստեր չի մեկնաբանում։

«Նա ուղղակի սուտ է խոսում»,- ասաց Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Մարիա Զախարովայի ենթադրություններին։

Դիտարկմանը, որ Նոր Նորքի թաղապետն էր մեկնել Ուկրաինա, Ալեն Սիմոնյանը նշեց, որ կփոխանցի Նոր Նորքի թաղապետարանին, Նոր Նորքի թաղապետարանը պաշտոնապես կպատասխանի Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությանը:

«Ես խոսք եմ տալիս, որ թաղապետարանը կպատասխանի կամ կգրի: Կարող է մեր հարեւանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա: Չի կարող որեւէ պատգամավոր տեղ գնա ու որեւէ մեկը դրա մասին չիմանա, էլ չեմ ասում պատգամավորական խումբ: Սուտ է, ստեր»,- եզրափակեց ԱԺ նախագահը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա