Ներքին 2 տարի առաջ - 10:15 07-06-2024

ԵՄ-ն ՀՀ-ին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ կրթահամալիրի կառուցման և լաբորատորիայի ստեղծման համար

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվել է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, 2023 թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թթ. Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին և դրանից բխող գործողությունների ծրագրի իրագործմանը: Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո:

«Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» համաձայնագրով նախատեսվում է ՀՀ Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի բոլոր 330 դպրոցներում վերանորոգված և կահավորված ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծում, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստում՝ ժամանակակից մեթոդաբանությամբ։

Նախատեսվում է նաև Սյունիքի մարզում 13 կրթահամալիրների կառուցում, որոնցից 7-ը՝ Կապանում, իսկ 6-ը՝ Գորիսում։ Սյունիքի մարզի 13 դպրոց-կրթահամալիրների նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատված են, որոշ դպրոցների շինանրարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Դպրոցների կառուցման, վերանորոգման, լաբորատորիաների ստեղծման բաղադրիչից բացի՝ ծրագիրը ներառում է աշակերտների ուսումնառության արդյունքների գնահատման ազգային համակարգի բարելավման ուղղությամբ աջակցություն։

Լրացուցիչ տեխնիկական աջակցություն է տրվելու ԿԳՄՍ նախարարությանը՝ ապահովելու բոլոր մակարդակներում ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի արդյունավետ իրականացումը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր