Ներքին 2 տարի առաջ - 14:20 06-06-2024

Սա բավարար չէ․ Ռուբեն Մելիքյանը՝ Առաջին ալիքի ներողության մասին

«Մեր բարձրաձայնումից հետո Հանրային հեռուստաընկերությունն ընդունել է «սխալն» ու ներողություն խնդրել։ Բայց սա բավարար չէ - տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը»,- Առաջին ալիքի ներողությանն այսպես է արձագանքել Նարեկ Թևոսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով ահազանգել էր Հանրային հեռուստաընկերության կողմից «գեբելսյան քարոզչության» մասին։

Նրա խոսքով, միակ լուծումն այն է, որ երեկոյան եթերի ժամանակ նույն ձևաչափով ու նույն տևողությամբ ձայնի իրավունք տրվի նաև Նարեկ Թևոսյանի պաշտպանական թիմին։

«Ընդ որում՝ եթե ինձնից «զզվում եք», ապա դեմ չեմ, որ խոսեն «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» իմ ընկերները։ Միայն այդ դեպքում է, որ միջադեպը կհամարեմ հարթված։ Հա՛, ու նաև վերջնական նյութը պետք է մեզ հետ համաձայնեցնեք, որ կարևոր մտքերը «չկտրեք»։ Շնորհակալություն»,- նշել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի