Խոսք Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:54 17-05-2022

Ամեն օր Փաշինյանի կողմնակիցները արցախցիներին նսեմացնում են, ինչու որևէ գործ չհարուցվեց․ Ռուբեն Մելիքյանը՝ Արմեն Գրիգորյանի քրեական գործի մասին

«Արմեն Գրիգորյանին ձերբակալելուց 1 ժամ անց մենք նրանից զանգ ենք ստացել ու ներգրավվել ենք գործին։ Այդ ընթացքում կատարվել են որոշակի քննչական գործողություններ, այդ թվում՝ մեղադրանք է առաջադրել ու մի քանի ժամվա մեջ որոշում է կայացվել Արմեն Գրիգորյանին կալանավորելու»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ դատարանում իրենք ներկայացրել են միջնորդություն, ըստ որի՝ անձը իրավունք ունի ունենալու բավարար ժամանակ և հնարավորություններ՝ իր պաշտպանությունը կազմակերպելու համար։ Թեև քննչական մարմինն առարկել է միջնորդությանը, այնուամենայնիվ, դատարանը որոշում կայացրել կալանքի քննությունը հետաձգել մինչև վաղը։

«Արմեն Գրիգորյանը ոչ հղի կնոջ է մեքենայի տակ գցել ու սպանել, ոչ հայրենիք է հանձնել , ոչ 5000 մարդու գլուխ է կերել, Արմեն Գրիգորյանը մեղադրվում է ազգային արժանապատվությունը նսեմացնելու համար։ Հերիք չի մարդու նկատմամբ խոսքի համար քրեական գործ են հարուցում, մի հատ էլ ձերբակալում են, մի հատ էլ կալանավորում են, դա որևէ կերպ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ամեն օր Փաշինյանի կողմնակիցները հայերի մի հատվածին, մասնավորապես, արցախահայությանը նսեմացնում են, էդ ո՞նց եղավ, որ որևէ քրեական գործ չի հարուցվել, այդ փաստի կապակցությամբ, իսկ Արմեն Գրիգորյանի նկատմամբ հարուցվեց այս քրեական գործը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
18:27 Հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին. Աննա Հակոբյան
19:29 Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով