Ներքին 2 տարի առաջ - 21:06 05-06-2024

Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով Արարատի մարզում էր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 5-ին աշխատանքային այց է իրականացրել Արարատի մարզ:

Պաշտպանը հանդիպել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ, քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

«Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է Դիմիտրով բնակավայր: Շրջայցի ընթացքում Պաշտպանը զրուցել է բնակիչների, այդ թվում՝ ասորական համայնքի ներկայացուցիչների հետ, լսել է նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները, հաշվառել դրանք՝ հասցեավորման և լուծման ուղիներ գտնելու նպատակով։

Բնակավայրի վարչական ղեկավարը նույնպես Պաշտպանին ներկայացրել է բնակիչների մի շարք իրավունքներին վերաբերելի հարցեր։ Անահիտ Մանասյանն այցելել է նաև Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հանդիպելով ուսուցչական անձնակազմին։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության աշխատանքի ուղղությունները, անդրադարձել երեխաների, կրթության իրավունքներին, խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարին: Պաշտպանը կարևորել է նաև ուսուցչական անձնակազմի իրավունքներին առնչվող հարցերը, քննարկվել են դրանց տարատեսակ լուծումներ։ Հավաքագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։

Այց է իրականացվել նաև Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ Պաշտպանը ներկա է գտնվել «Ճանապարհ դեպի արև» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլին:

Ողջունելով խաղի մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել նրանց՝ ընդգծելով.

«Գիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել։ Վստահ եղեք` այս ամենի գիտակցումը ձեզ համար հաջողության նոր դռներ կբացի: Ցանկանում եմ նաև իմ հանձնառությունը հայտնել Պաշտպանի մանդատի շրջանակում ցանկացած հարցում ձեզ աջակից լինելու»։

Դիմիտրով բնակավայրում Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել նաև ասորական համայնքի ներկայացուցիչների հետ։ Վերջիններիս հետ քննարկվել են ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր։

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։

«Չափազանց կարևոր է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, լեզվի, կրոնի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը»»,- հավելել է Անահիտ Մանասյանը:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում