Ներքին 2 տարի առաջ - 13:35 05-06-2024

Բանակցում ենք իտալական ընկերության հետ Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի իրականացման շուրջ

Նախագծող ընկերության առաջադրանքի մեջ երկաթուղու նախագծում չկա նախատեսված, նրանք մշակում են Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ինչ վերաբերում է երկաթուղու հետ կապված աշխատանքներին, երկաթուղին կա և գործում է: Մենք վարչապետի գլխավորությամբ առիթ ունեցել ենք գնացքով անցնելու այդ հատվածով: Դա գործող երկաթգիծ է, և այդտեղով գնացքներ են անցնում: Խոսքը կայարանի կառուցման մասին է, գծի հետ կապված անհրաժեշտ աշխատանքներն անելու, որը տրանսպորտային նախագծի մաս է: Տրանսպորտային նախագիծը գլխավոր հատակագծից առանձին աշխատանք է, մենք հիմա բանակցում ենք իտալական տրանսպորտային ընկերության հետ նախագծի իրականացման շուրջ, և առաջիկայում կսկսենք նաև այդ աշխատանքները»,- նշեց նախարարը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր