Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:35 18-06-2025

«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որքան էլ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարում է, թե Ակադեմիական քաղաքի նախագիծը ընթացքի հրաշալի փուլում է, սակայն երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե նախագծի մեկնարկը տրվել է թերահավատությամբ, բայց վստահ առաջ են գնում։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար, թե որ փուլում է գտնվում Ակադեմիական քաղաքի նախագիծը, և 2025 թվականի տվյալներերով ինչ պայմանագրեր են ստորագրվել և ում հետ:
Հարկ է նշել, որ 2023 թ․ ընթացքում Կառավարությունը սկսեց ակտիվորեն խոսել նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։ Երեկ նախարարը հաստատեց, որ աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի։ Իսկ, օրինակ, նախորդ տարի Ժաննա Անդրեասյանն ասում էր, որ աշխատանքները պետք է մեկնարկեին այս տարի։
Ամեն տարի ասվում է, որ երևի հաջորդ տարի կկառուցվի կամ մեկնարկ կտրվի կառուցմանը կամ շինարարությանը։ Սակայն արձանագրենք, որ 2-3 տարիների քննարկմանը զուգահեռ՝ մեկ քար անգամ նախանշված վայրից չի տեղաշարժվել։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից փոխանցել էին․ ««Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացիկ և հետագա փուլերի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հանրային բաց հասանելիությամբ զետեղվում է ՀՀ Վարչապետի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնական կայքերում, ինչպես նաև Ակադեմիական քաղաք հիմնադրամի կայքում։
Ծրագրի իրականացման ընթացիկ փուլին ծանոթանալու համար վերոնշյալ պաշտոնական կայքերում կարող եք ծանոթանալ ՀՀ վարչապետի գլխավորությամբ մայիսի 30-ին տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ մամլո հաղորդագրությանը՝ «Քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը» վերտառությամբ։
2․ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ստորագրված բոլոր համագործակցային փաստաթղթերը, այդ թվում՝ Ակադեմիական քաղաքի միջազգային գործընկերների հետ, զետեղված են Կոմիտեի պաշտոնական կայքի «Տեղեկավական կենտրոն» բաժնի «Պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր» ենթաբաժնում՝ https://www.hesc.am/hy/paymanagrer-hamadzaynagrer-yev-hushagrer/ »։
Այսպիսով՝ 2 տարի է մեկնարկի պլան է մշակվում, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Իսկ նախարարը առիթը բաց չի թողնում այդ մասին իրեն հիշեցնողներին հեգնել և կոպտել»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել