Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:14 03-06-2024

ԱՄՆ-ն մեր երկրին գումար է տալիս, որ ոստիկանը նման կերպ վարվի՞․ Բագրատ Սրբազան

Պետք է վարույթ հարուցվի այն բոլոր ապօրինի գործողությունների համար, որոնք իրականացվել են ոստիկանության կամ նրա շարքերում ծվարած մարդկանց կողմից, Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բիրտ ուժ կիրառելու փաստին։

Բագրատ Սրբազանը հիշեցրեց՝ ակցիայի ժամանակ ոստիկանական բռնի ուժի կիրառման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել, ուստի անխուսափելի է, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն ոստիկանները, որոնք ապօրինաբար ուժ են կիրառում խաղաղ անհնազանդության գործողություն իրականացնող քաղաքացիների նկատմամբ։ Իսկ ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին խոսելն, ըստ Սրբազանի, վաղ է, թեպետ օրինակ՝ ԱՄՆ-ից հսկայական գումարներ են ներդրվում, ծրագրեր են իրականացվում՝ այդ բարեփոխումներն իրականացնելու համար։ Արդյունքը, սակայն, բռնություններն են հասարակ քաղաքացիների նկատմամբ։

«ԱՄՆ դեսպանը, էդ «բարեփոխողները», որ հսկայակաան գումարներ են տալիս, չեն ասու՞մ՝ էս ի՞նչ եք անում։ Իրենց երկրում ընդունելի՞ է դա։ Մի հոգի եթե վնասվածք ստանա ոստիկանների կողմից, ամբողջ հասարակությունը դուրս է գալիս։

Սա՞ է իրենց բարեփոխումը։ Իրենց երկրում եթե քաղաքացին պաշտպանված է, ոստիկանն իրավունք չունի նման կերպ վարվելու, մեր երկրին գումար են տալիս, որ ոստիկանը նման կերպ վարվի՞։ Սա թող իրենց ուշադրության ներքո լինի։ Ես գիտեմ, որ ձայն չեն հանում, բայց թող լինի իրենց ուշադրության կենտրոնում և թող իմանան, որ մենք հսկում ենք, հետևում ենք, հետևելու ենք մինչև վերջ»,- ասաց Սրբազանը՝ վերահաստատելով՝ բիրտ ուժ կիրառած ոստիկանները, որոնք գուցե պարզապես ներդրված մարդիկ են, պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն