Մամուլ 2 տարի առաջ - 08:06 01-06-2024

«Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող իշխանություններն իրենց քաղաքականությամբ Հայաստանը մտցրել են աշխարհաքաղաքական փակուղի։ Ռուսական «Կուլիկովի դաշտ» հաղորդաշարին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, չի կարող անտարբեր թողնել սպային, երբ իր հայրենիքը վտանգի մեջ է։
Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին՝ Կարապետյանը նշել է. «Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևորագույն տեղում պետք է լինեն։ Արևմուտքում սովորելով՝ ես չեմ տեսել անվտանգային այն պրոդուկտը, որ կարող են տալ Հայաստանին, անձնական համակրությունները մի կողմ՝ պետք է ռեալ գնահատել իրավիճակը»: Ի դեպ, Արշակ Կարապետյանը տեղեկացրել է, որ երբ պաշտպանության նախարար էր, Փաշինյանին հարցրել է, թե ինչո՞ւ պետք է գնալ Արևմուտք, և ի՞նչ անվտանգային երաշխիքներ կարող են ստանալ, սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ կերպ չի հիմնավորել:

Արշակ Կարապետյանի գնահատմամբ, գործող վարչախումբը հրաժարվում է իր ռազմավարական դաշնակցից, որը միակ ուժն էր, որը զսպում էր Ադրբեջանին։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի գնահատականով, չի լինելու ոչ մի խաղաղ պայմանագիր Ադրբեջանի հետ, նույնիսկ եթե լինի էլ, ըստ Կարապետյանի, նման է լինելու Հիտլերի օրինակին, վերջինս ևս մի քանի պայմանագիր է ստորագրել հարևան երկրների հետ, բայց առաջինը հենց նրանց վրա էլ հարձակվեց։ Ըստ Կարապետյանի, Հայաստանը չի հրաժարվում Իրանի հետ հարաբերություններից, բայց լավ բարեկամություն անել էլ չի ուզում, քանի որ գտնվում է ԱՄՆ ճնշման տակ, մինչդեռ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է ռազմաքաղաքական դաշինք լինի՝ Հայաստան, Ռուսաստան և Իրան։

«Ռուսաստանը շահագրգիռ է տարածաշրջանում կայունության պահպանման համար, իսկ Արևմուտքը ցանկանում է ձևափոխել տարածաշրջանը»,ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։ Կարապետյանը խոսել է նաև Երևանում շարունակվող բողոքի ակցիաների մասին, տեղեկացրել, որ աջակցում են, ավելին, սկսել են աշխատանքներ տանել շարժման ձևավորումից առաջ, փողոցներ փակել, շատերին էլ շարժման անդամներից ձերբակալել են։ Նա նշել է, որ այսօր էլ «Համահայկական ճակատն» ակտիվորեն մասնակցում է, բայց միևնույն ժամանակ շարժման ղեկավար կազմում չէ և դա իրենց դիրքորոշումն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
20:00 Արտագաղթ ՌԴ շուկայից. ինչո՞ւ հայկական ծաղիկն Արցախի ճակատագրին արժանացավ