Ներքին 2 տարի առաջ - 16:30 29-05-2024

Ադրբեջա՞նը չի ցանկանում, որ ռուս խաղաղապահները վերադառնան Արցախ

Oragir.News-ն անդրադարձել էր օկուպացված Արցախի մայրաքաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու ռուսական ծրագրին։

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ադրբեջանցի խորհրդարանական Սամեդ Սեիդովի հետ հանդիպմանը խոսել էր արդեն 2024 թվականին «Խանքենդի» քաղաքում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության ստեղծման մասին՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմը կաջակցի նախաձեռնությանը։ Ընդ որում, Կարասինն առաջ էր քաշել առաջին հայացքից տարօրինակ փաստարկ՝ ընդգծելով․ «Դա թույլ կտա մեզ վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը»։

Չենք կարող ասել՝ հավասարակշռելու ռուսական ցանկությու՞նն էր պատճառը, թե՝ այլ, բայց կարճ ժամանակ անց ադրբեջանական մամուլում ի հայտ եկան արձագանքներ։ «Ռուսական կողմի առաջարկը հուզումներ է առաջացրել մեր հասարակության շրջանում», «ինչու՞ հենց Խանքենդիում, այլ ոչ թե Գյանջայում» և այս կարգի մի շարք հրապարակումներ ողողել են համացանցի ադրբեջանական սեգմենտը։

«Գրիգորի Կարասինը փորձառու դիվանագետ է, երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում։ Բայց արդյո՞ք նրա կարծիքը Ռուսաստանի Դաշնության պաշտոնական մոտեցումն է», հարցադրմամբ հանդես է եկել ալիևյան մամուլը և անմիջապես գրել նաև շարունակությունը․ «Ադրբեջանի պատասխանն ի հայտ կգա միայն այն դեպքում, երբ ՌԴ ԱԳ նախարարությունը համապատասխան պաշտոնական նոտա ուղարկի Բաքու»։

Ներկա դրությամբ իսկապես որոշակի դիսբալանս կա ներկայացուցչությունների քանակի առումով։ Այսպես, Ադրբեջանը, Մոսկվայում գործող դեսպանատնից բացի, հյուպատոսություններ ունի Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում։ «Դա պայմանավորված է ՌԴ տարածքի և նշված քաղաքներում ադրբեջանցի տասնյակ հազարավոր բնակիչների առկայության գործոններով», բացատրում է մամուլը։ ՌԴ-ն, իր հերթին, դեսպանատուն ունի Բաքվում, և միայն այդքանը։

«Ինչու՞ է Ռուսաստանն ի դեմս իր սենատորի, ձգտում հենց Խանքենդիում հյուպատոսական ծառայություն ունենալ։ Չէ՞ որ դեօկուպացված այս տարածքում չկան ռուս բնակիչներ, այստեղ մուտքը սահմանափակ ռեժիմով է գործում։ Հայերի կողմից ավելի քան 30 տարի առաջ վտարված ադրբեջանական բնակչությունը դեռ նոր-նոր է վերադառնում, ուստի ի՞նչ գործունեություն կարող է այստեղ տանել ռուսական հյուպատոսարանը», ավելի ու ավելի նյարդայնացած հարցադրումներ է անում մամուլը, որի համակարգումը դրված է Ալիևի մերձավորագույն աշխատակից Հիքմեթ Հաջիևի վրա։

Հյուպատոսարանի գործարկման մտադրությունը փորձելով պարզաբանել՝ ադրբեջանցիներն առաջ են քաշում այսպիսի վարկած․ ՌԴ-ում բնակվող հարյուր հազարավոր էթնիկ հայերը կարող են, օրինակ, զբոսաշրջիկի անվան տակ, փորձել ներթափանցել Ադրբեջան։ «Բայց քանի դեռ ՀՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, հայ բնակչության մուտքն արգելվում է», նշում է ալիևյան քարոզչամեքենան՝ պարզ ասելով, որ խոսքը վերաբերում է ընդհանրապես հայազգի բոլորին՝ անկախ քաղաքացիությունից։ «Այնպես որ, ներկա դրությամբ Խանքենդիում հյուպատոսարանի բացումն իմաստ չունի», եզրափակում է այն։

Ադրբեջանական կողմի առաջ քաշած՝ էթնիկ հայերի ներհոսքի մտավախության հետ միասին կարելի է դիտարկել նաև «տարածքային ամբողջականությունը» վերականգնած Ալիևի մտավախությունը։ Նա դեռևս ոչ ամբողջովին է վտարել Արցախում գտնվող ռուս զորախումբը, և հիմա Ռուսաստանի մուտքը տարածաշրջան արդեն դիվանագիտական ծառայության տարբերակով, ըստ էության, համարում է Արցախում ռուսական ներկայության պրոբլեմի վերականգնում։ Չի կարելի, իհարկե, պնդել, թե ռուսների նկատմամբ Ալիևն ունի, ենթադրենք, ֆիզիկական հակակրանք կամ հոգեբանական ինչ-որ խնդիր։ Մեծ հաշվով, Ադրբեջանի նախագահի զգացողությունները, մտադրությունները և կամ ցանկությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է «կառավարում», և եթե պետք լինի՝ ոչ միայն «Խանքենդի»-ում, այլ նաև օկուպացված մյուս քաղաքներում կարգելվի կամ կթույլատրվի՝ ինչ Էրդողանի սիրտն է ուզում։

Այնպես որ վստահ լինենք, որ օկուպացված Արցախում ռուսական ռազմական կամ դիվանագիտական ներկայության հարցերի լուծումը գտնվում է Պուտին-Էրդողան տիրույթում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
23:30 Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին` նույնիսկ անասելի ռեպրեuիաների, ստի ու կեղծիքի պայմաններում. Շարմազանով
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
22:22 Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
09:18 Իրանից հետո ԱՄՆ-ն կկենտրոնանա Ուկրաինայի հարցի վրա. Թրամփ

Ձեզ գուցե հետաքրքրի