Արտաքին 3 տարի առաջ - 18:50 24-03-2023

Ռուս խաղաղապահները չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտականությունները․ Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրել է նաև ռուս խաղաղապահներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում Արցախի պաշտպանության բանակին, ինչպես նաև Արցախի տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին ուղղված անհիմն մեղադրանքներ է հնչեցրել։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ մարտի 24-ին Ստեփանակերտ-Լիսագոր այլընտրանքային ճանապարհով հերթական «ապօրինի ռազմական փոխադրումն է իրականացվել»։ Ադրբեջանական տեխնիկական հսկողության միջոցների կիրառմամբ արձանագրվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին պատկանող 1 մարտական ​​ԶՏՌ-82Ա մեքենայի, հայերին պատկանող 3 տենտային «ԿամԱԶ» և 1 վառելիքի բաքով «ԿամԱԶ» ավտոմեքենաների շարժը։

Ադրբեջանական կողմը պնդել է, թե, իբր ռուսական խաղաղապահ ուժերը նման գործողություններով չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորությունները։

«Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում գործող անօրինական հայկական ջոկատների ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծումը, որն ուղեկցվում է կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման այլ միջոցների փոխադրմամբ՝ հակառակ իրենց պարտականություններին և պարտավորություններին, խաղաղապահ կոնտինգենտի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է։ Նման դեպքերը պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքուն շեշտել է, որ «պարբերաբար տեղի ունեցող նման ապօրինի գործողությունները վկայում են Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհին ադրբեջանա-հայկական սահմանի վերջնակետում սահմանային և վերահսկիչ անցակետ ստեղծելու անհրաժեշտության մասին»։



Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու