Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:29 29-05-2024

Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը տեղյակ չէ կառավարությունն ինչպես է իշխանության եկել. նա ատելություն է սերմանել ցուցարարների նկատմամբ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ամենաչքաղաքականացված՝ երաժշտական բնագավառում փոխնախարարը քաղաքական քարոզչություն է արել: Միջոցառման մասնակիցներից ահազանգեցին, թե ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ատելություն է սերմանում հանրության շրջանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանն օրերս հրավիրված է եղել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կազմակերպած միջոցառմանը: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցած տոնական միջոցառմանն իր պաշտոնական ելույթի ժամանակ փոխնախարարը պահը բաց չի թողել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը փնովելու համար:
Հիշեցնենք, որ փոխնախարար Դանիելյանը 1990-ից 1994 թվականներին ևս սովորել է հենց այդ ուսումնարանում, այնուհետև ուսանել և աշխատել է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Լիոնի Օպերետային թատրոնի արտիստ է, անցած տարի է հայրենադարձվել և օգոստոսի 24-ին միանգամից նշանակվել փոխնախարար: Եվ ահա, հայրենիքը «հեռվից սիրած» արտիստը, այսօր իրեն իրավունք է վերապահել դիմելու դահլիճում հավաքված ծնողներին, դասախոսներին․ իսկ ուսանողներին պատգամել է, թե «ձեր գործն է ճիշտ և արդար, ո՛չ թե փողոց փակողներինը»:
Ըստ ամենայնի, փոխնախարարը տեղյակ չէ, որ ներկա կառավարության անդամները հենց այդպես՝ փողոց փակելով ու փողոցից էլ իշխանության են եկել։

Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց փոխնախարարից անձամբ պարզաբանումներ ստանալ. «Նախևառաջ՝ ես այդպես չեմ ասել, այլ կարծում եմ՝ շատ ավելի բովանդակալից․․․ Երկրորդ՝ խնդրում եմ դիմել մեր լրատվականին հարցազրույցի համար․ ես, իհարկե, սիրով կմանրամասնեմ իմ հնչեցրած միտքը»:

Հարցազրույց, իհարկե, կկազմակերպենք և կլսենք փոխնախարարի մանրամասն պարզաբանումները, բայց մինչ այդ արձանագրենք, որ պաշտոնի բերումով քաղաքական այլախոհների նկատմամբ ատելություն սերմանելը ոչ միայն գեղեցիկ չէ, օրինակելի չէ, այլև օրինական չէ: Ստացվում է՝ տասնյակ տարիներ Ֆրանսիայում ապրելը ոչինչ չի տվել Դանիելյանին. Ֆրանսիայում մարդու իրավունքները, կարծիքի արտահայտումը, անհնազանդության խաղաղ ակցիաները, այդ թվում՝ և փողոց փակելով, չի դիտարկվի հակամշակութային կամ մերժելի երևույթ:
Ի դեպ, միջոցառման ներկաներից շատերին դուր չի եկել փոխնախարարի խոսքը, որոնցից շատերն էլ ահազանգեցին մեզ տեղի ունեցածի մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց